⚡⚡⚡ՀՐԱՏԱՊ․ ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիների հերթական վայրագությունները հադրութում․ Տեսեք թե ինչ են արել․․

Արցախ Հանրապետության գրավյալ տարածքներում Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է war.karabakhrecords.info կայքը։

2020թ.-ի վերջից Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի իրականցված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է նաև Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու խաչը: Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուտիական»:
Նշվածի ապացույցն է նաև այն, որ 2021 թ. նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր իր ուդիական համայնքի հոգևոր ներկայացուցիչների այց տվյալ եկեղեցի։ Այցի ընթացքում եկեղեցին ներկայացվել էր իբրև «աղվանա-ուտիական մշակութային ոհւշարձան», ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Տեսանյութը դիտեք այստեղ՝ MediaHub.am