ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ «Մի 15-20 րոպե ադրբեջացիները կրակել են»

Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները տեւել են 10-15 րոպե։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Կամիր Շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը։

«Հիմա հանգիստ է, մոտ կես ժամ առաջ մի 15-20 րոպե ադրբեջացիները կրակել են, հնարավոր է՝ օդ են կրակել։ Գյուղում ոչ ոք, համենայնդեպս, չի տուժել»,-նշել է Զավեն Բադասյանը։

Հիշեցնենք, որ հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակահերթերը պարբերական բնույթ են կրում։

Այդպես ադրբեջանցիները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել բնակչության շրջանում։