Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը բավական համարձակ է: Նա հաճախ է սկանդալային հայտարարություններ անում և ոչ պակաս սկանդալային կերպարներով հանդես գալիս:
Մինչ ամբողջ աշխարհի հանրային դեմքերը քարոզում են, որ ծխելը վնասակար է առողջության համար, Վիկտորյան ծխախոտով լուսանկարներ է հրապարակում:
Ի դեպ, դերասանուհին երբեք էլ չի թաքցրել, որ ծխում է, սակայն որպես հանրային մարդ պետք է գիտակցի, որ իրեն հետևում են նաև դեռահասները:
Այդ հրապարակումից հետո Վիկտորյան նաև համարձակ գրառում է արել, որը հրապարակել է սթորի բաժնում:
«Sorry, բայց ես կայֆ եմ ստանում իմ դերից»
Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ Վիկտորյան և Վահե Զիրոյանը սիրավեպ ունեն:
Նշենք, որ ուշագրավն այն է, որ ժամանակին Վիկտորյան նկարահանվել էր Վահե Զիրոյանի նախկին սիրելիի՝ Իննա Խոջամիրյանի բրենդի համար նախատեսված կրքոտ ֆոտաշարքում:
Ի դեպ, Վիկտորյան իր եւ Զիրոյանի սիրավեպի քննարկումներից հետո հեռացրել է այդ համարձակ լուսանկարները: