ՀՐԱՏԱՊ․ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ Մահացավ ճանաչված և սիրված երգչուհի․․․

Չեխ 57-ամյա ֆոլկ երգչուհի Հանա Հորկան, ով հատուկ վարակվել էր իր որդուց և ամուսնուց՝ հակամարմիններ չունեցող քաղաքացիների համար սահմանափակումներից խուսափելու համար, մահացել է, հայտնում է «Մոսկվա 24»-ը։

Արտիստի որդին՝ Յան Ռեկն ասել է, որ ինքը և իր հայրը վարակվել են վիրուսով պատվաստվելիս։ Նրա մայրը, մյուս կողմից, «կարծում էր, որ ավելի լավ է վարակվել COVID-19-ով, քան պատվաստվել»: Այդ իսկ պատճառով՝ Հորկան չի մեկուսացել ընտանիքից, այլ նրանց հետ է անցկացրել իր հիվանդության ողջ ժամանակահատվածը, գրում է Gazeta.ru-ն։

«Ես ողջ մնացի։ Դժվար էր։ Ուրեմն, բարև, թատրոն, սաունա, համերգ և ճանապարհորդություն դեպի ծով»,- գրել է երգչուհին համացանցում։
Սակայն երկու օր անց կինը հանկարծակի մեջքի ցավեր է ունեցել, որոշել է պառկել ու մոտ 10 րոպե անց մահացել է։

Չեխիայում պատվաստված և ապաքինված հիվանդներին տրվում է վկայական, որով նրանք կարող են հաճախել հասարակական վայրեր և մասնակցել հանրային միջոցառումների, նշում է Life-ը: