ՀՐԱՏԱՊ․ Ճանաչված և սիրված դերասանուհուն շտապ տեղափոխել են հիվանդանոց

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ ռուսական սերիալների աստղ Վերա Վորոնկովան ծանր վիճակում հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է «Իզվեստիա»-ն։

Դերասանուհին վերին շնչուղիների ծանր այրվածքներ ունի։ Ըստ նախնքական տեղեկությունների՝ նա վնասվածքներ է ստացել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում բռնկված հրդեհից հետո, ուր այրվել է ամանորյա տոնածառը։

Վերա Վորոնկովան ծնվել է 1965թ․-ի մարտի 21-ին Օդինցովոյում։ 1990թ․-ին ավարտվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան, ինչից հետո ընդունվել է գեղարվեստական թատրոն։ Վորոնկովան հայտնի է «Марш Турецкого», «Каменская-4», «Предчувствие», «Журов» սերիալներում կատարած դերերով։ 2017թ․-ին նրան շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» կոչում