ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տասնյակ մարդիկ են զոհվել երբ․․․

Ալմաթիի կենտրոնական հրապարակում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ալմաթիում ամբողջ գիշեր կրակոցներ են լսվել։

Բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվեցին նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն եւ Աքթաու քաղաքների, որոնք գտնվում են նավթարդյունահանական Մանգիսթաուի շրջանում, բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ ընդվզելով հեղուկացված նավթագազի կրկնակի թանկացման դեմ, որն օգտագործվում է որպես վառելիք ավտոմեքենաների համար։ Հանրապետության էներգետիկայի նախարարությունում պարզաբանել էին, որ հունվարի 1-ից դրա արժեքը սկսել է ձեւավորվել էլեկտրոնային բորսայական աճուրդներում՝ պահանջարկի եւ առաջարկի հիման վրա։

Հունվարի 4-ին իշխանությունները տեղեկացրին, որ պատրաստ են կատարել ցուցարարների գլխավոր պահանջը՝ իջեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ ցույցեր սկսվեցին այլ քաղաքներում։ Չորեքշաբթի առավոտյան Տոկաեւն արձակեց կառավարությունը։ Նա նաեւ հայտարարեց, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավարը, որը մինչ այդ գլխավորում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Կառավարությունը 180 օրով բենզինի եւ դիզելային վառելիքի գների պետական կարգավորում է մտցրել։