ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ․ Ինտենսիվ հրաձգություն է սկսվել․․

Ալմաթի կենտրոնական հրապարակում ինտենսիվ հրաձգություն է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ զինվորականները զգուշացրել էին Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում գտնվող խաղաղ բնակիչներին «մաքրման» գործողության մոտալուտ մեկնարկի մասին:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: