ԿԸՀ պաշտոնական․ Աբովյանում ԲՀԿ-ն Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ հաղթել է ՔՊ-ին

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։

Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

Նշենք, որ Աբովյանում մրցակցում էր 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը: