Նախնական տվյալներով՝ ձայների մեծամասնությամբ, Մասիս համայնքում հաղթեց «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջին համար, նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարձումյանը։
Նշենք, որ նա բավականին թեժ մրցակցության մեջ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ։