ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Այրվում է «Ջրաշխարհ»-ը. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ գիշերը հրդեհ է բռնկվել Ջրաշխարհի տարածքում:


Օրվա աստղագուշակ


Քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը. «Փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ»,- նշված է տեքստում։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ