ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փոխանակվել են ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներին փոխանակել են 100-ը՝ 100-ի դիմաց բանաձեւով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Օրվա աստղագուշակ


«Փետրվարի 8-ին բանակցային գործընթացի արդյունքում 100 ռուս զինվորական է վերադարձվել։ Փոխարենը 100 ռազմագերի է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշել են, որ գերությունից ազատված ռուս զինվորականներին Մոսկվա կհասցնեն բուժման և վերականգնման համար, բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Գերիների փոխանակումն իրականացվել է ԱՄԷ-ի միջնորդությամբ, հավելել են ՌԴ ՊՆ-ում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ