ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Արտակարգ իրավիճակ Վարդենիսում. Ի՞նչ է կատարվում

«Հրապարակ»-ը գրում է.


Օրվա աստղագուշակ


Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը:

Մեր տեղեկություններով, վարդենիսցիները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։

Ըստ մեր աղբյուրի, եթե պահանջը չբավարարվի, ամենայն հավանականությամբ, փետրվարի 12–ին Վարդենիսի և շրջակա գյուղերի բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն, ճանապարհներ կփակեն։

Նշենք, որ միայն Վարդենիսում հաշվառված են շուրջ 38900 քաղաքացիներ, որոնք իրենց անձնագրային և հաշվառման տարաբնույթ խնդիրների համար ստիպված են լինելու անցնել 40-50 կիլոմետր լրացուցիչ ճանապարհ։

Փաստն այն, է որ սա իշխանության հերթական անթույլատրելի քայլն է սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների բնականոն կյանքը բարդացնելու ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ