Չարորակ հիվանդությունների ճնշող մեծամասնությունն ասոցացվում են մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) վարակվելու հետ։ Այս մասին, ինչպես գրում է medikforum.ru կայքը, ասել է ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Օրվա աստղագուշակ
Այս վիրուսով վարակվելու մասին հուշող արտաքին դրսևորումներն են լինում մաշկին առաջացած նորագոյացությունները՝ պապիլոմաները, որոնք հաճախ անուշադրության են մատնվում։ Ինչպես նշում է բժիշկ Մյասնիկովը, գոյություն ունի այս վիրուսի երկու տեսակ՝ 16 տեսակն ու 18 թեսակը, որոնք էլ հենց պատճառ են հանդիսանում քաղցկեղի բոլոր դեպքերի 70 տոկոսի զարգացման համար։
Մասնագետը հիշեցրել է, թե քաղցկեղի որ տեսակների զարգացմանը կարող է հանգեցնել մարդու պապիլոմավիրուսով վարակվելը։ Նրա խոսքով՝ քաղցկեղի այդ տեսակների շարքին են դասվում արգանդի վզիկի քաղցկեղը, առնանդամի քաղցկեղը, հետանցքի քաղցկեղը, կոկորդի քաղցկեղը և այլն։
Բացի այդ, Մյասնիկովը նաև նշել է այս վտանգավոր վիրուսից պաշտպանվելու ամենապարզ միջոցը՝ պատվաստումը։ Ինչպես ընդգծել է մասնագետը՝ ընդամենը մեկ պատվաստումը կարող է պաշտպանել մարդու պապիլոմավիրուսի 9 տեսակից, այդ թվում նաև այն տեսակներից, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։ Ընդ որում՝ պատվաստումները հարկավոր է անցկացնել 9-30 տարեկանների շրջանում։