Ողբերգական դեպք՝ Երևանում

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին Երևանի 103 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։


Օրվա աստղագուշակ


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղիյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան՝ դեռևս անձը չպարզված տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ