ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Արգելված կասետային զինամթերքով հարվածել են քաղաքին. Կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինան հարվածել է ռուսական Բելգորոդ քաղաքին «Օլխա» հրթիռներով՝ արգելված կասետային զինամթերքով, ինչպես նաև Vampire հրթիռներով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Օրվա աստղագուշակ


Նշվում է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը։

«Կիևի ռեժիմի կողմից կասետային զինամթերով ու հրթիռներով Բելգորոդի վրա հարձակումն անպատիժ չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ այսօր ռուսական Բելգորոդը գրոհի է ենթարկվել Ուկրաինայի ԶՈՒ կողմից։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 14 բնակիչ, այդ թվում՝ երկու երեխաներ, վիրավորները 108-ն են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ