ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են. Ովքեր են նրանք

Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ նրանց դեպորտ են արել

Երեկվանից տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ռուս քաղաքացիները խուլիգանական վարք դրսևորում՝ ծաղրում մի տատիկի (ծաղկավառ) և երիտասարդ աղջկան և այդ ամենը նկարահանում: Ռուս քաղաքացիները մրգեր են նետել ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ծաղրելով տարեց կնոջը։

Ոստիկանությունից մեզ հայտնում են, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։

Ըստ տարածված տեղեկությունների՝ նրանց դեպորտ են արել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ