ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել. Ինչ է կատարվում

Չելյաբինսկի առաջին և երկրորդ հերթափոխի դպրոցականների դասերը հինգշաբթի չեղարկվել են ցրտահարության պատճառով. հայտնել է քաղաքի միասնական հերթապահ և դիսպետչերական ծառայությունը Telegram-ում։

Չելյաբինսկում օդի ջերմաստիճանը -30 աստիճան է։

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Չելյաբինսկ քաղաքի կրթության կոմիտեն չեղյալ է հայտարարում դպրոցներում առաջին և երկրորդ հերթափոխի առաջինից տասնմեկերորդ դասարանների դասերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով ավտոճանապարհներին և մայթերին տեղ-տեղ առկա է մերկասառույց. հավելվում է հաղորդագրության մեջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ