ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. Պատրաստեք բաստուրմա՝ մեկ շաբաթում․ տնական ու շատ համեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևի թե տոնական ոչ մի սեղան չի լինում առանց հայկական բաստուրմայի, իսկ տնականը հիանալի է ստացվում: Այս բաղադրատոմսով բաստուրման, կարելի է ասել, նմանվում է երշիկի․ ոչ թե ավանդական չոր բաստուրմա է:

Անհրաժեշտ է

Տավարի միս՝ 1 կգ

Աղ՝ 2 ճ/գ

Սխտորի փոշի՝ 1 թ/գ

Համեմի սերմ՝ 1 թ/գ

Դափնու տերև՝ 1 թ/գ

Սև պղպեղ՝ 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Համեմունքները մանրացնել, լվացած միսը չորացնել թղթե սրբիչներով։ Համեմունքները խառնել աղի հետ և լավ քսել մսի վրա: Ամանը, որի մեջ աղ է դրվելու բաստուրման, ծածկել փայլաթիթեղով՝ թողնելով մի փոքր անցք: Աղել երեք օր՝ սառնարանում։

Առաջին 12 ժամն անց թափել ողջ հեղուկը ու շուռ տալ մյուս կողմի վրա։ Ամեն 12 ժամը մեկ՝ առավոտյան և երեկոյան, շուռ տալ հակառակ կողմի վրա։ Ընթացքում հեղուկ կառաջանա, այն թափել։ Դրանից հետո կտորը փաթաթել մառլյայի չորս շերտով, կապել թելերով և կախել օդափոխվող սենյակում՝ երեք օր:

Ընթացքում ստուգել միսը՝ շոշափելով․ այն շատ պինդ ու չոր չլինի։ Կախված ջերմաստիճանից և խոնավությունից՝ չորացումը կարող է տևել 3 — 5 օր: Պատրաստի միսը պահել սառնարանում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ