ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Վանաձորում Հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է. Ինչ է կատարվել

Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով հիվանդանոցում հանկարծամահ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի գլխավորությամբ:

Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ մահացածը իրենց մոտ է տեղափոխվել «Կոլապս, հանկարծակի սրտային մահ» ախտորոշմամբ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ:

Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ