Երբ ձեր երգացանկի երաժշտությունը լավ է ընտրված, այն աննկատ չի մնում մարմնի կողմից: Պատահե՞լ է արդյոք, երբ որոշակի երաժշտություն լսելիս ակամայից փշաքաղվել եք, Ձեր մարմնով սարսուռ է անցել: Եթե այո, ապա դուք օժտված եք յուրահատկությամբ:
Օրվա աստղագուշակ
Այդ զգացողությունը ստացել է «Ֆրիսոն» անվանումը՝ ֆրանսերեն frisson (դողալ) և բառացիորեն նշանակում է էսթետիկ սարսուռ: Հետազոտողները պարզել են, որ երաժշտությունը ազդում է ուղեղի աշխատանքի վրա և խթանու դոֆամինի արտազատումը:
Ինչո՞ւ է, որ ոչ բոլորն են ունակ զգալ դա
Հետազոտությունները ապացուցում են, որ կյանքում, թեկուզ մեկ անգամ, ֆրիսոն զգում են բոլոր մարդկանց մեկ երրորդը: Իսկ Reddit կայքի օգտատերերը նույնիսկ ստեղծել են ֆորումի առանձին ճյուղ՝ որտեղ քննարկվում են այն արվեստի գործերը, որոնք ստիպում են ֆրիսոն զգալ:
«Մենք ենթադրեցինք, որ որքան ուժգին է մարդը ինտելեկտուալ տրվում երաժշտություն լսելուն, այնքան մեծ հավանականությամբ նա ֆրիսոն է ապրում՝ շնորհիվ խթանի հետ կոնտակտի», – գտնում է Կոլվերը:
Հետազոտողները նաև ենթադրեցին, որ լսելու պորցեսում լսողի ամբողջական ներգրավվածության հավանականությունը՝ առաջին հերթին կապված է նրա անձի տեսակից:
«Որպեսզի ստուգենք տվյալ ենթադրությունը, հետազոտության մասնակիցները միացվեցին ապարատին, որը չափում է մաշկի որոշակի ցուցանիշներ: Դրանից հետո մասնակիցները լսեցին մի քանի երաժշտություն, ներառյալ՝ Air Supply երգերը, Հանս Ցիմերի երաժշտությունը, նաև Շոպենի դասական գործերը», – պատմում է Սեմ Մերֆին Music Feeds-ից:
Ենթադրվում էր, որ այդ երաժշտություններից յուրաքանչյուրում առկա է մեկական գրավիչ կամ կուլմինացիոն պահ, որն ունակ է առաջացնել ֆրիսոն:
Հետազոտության մասնակիցներին նաև խնդրեցին անցնել անձնային թեստ, որից հետո Կոլվերն եկավ այն եզրահանգման, որ ֆրիսոն զգացող մարդկանց համար հատկանշական է այնպիսի անձնային յուրահատկություն, ինչպիսին է «նոր փորձի համար բաց լինելը»:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք օժտված են անձնային տվյալ գծով, բնութագրվում են որպես չափազանց ակտիվ երևակայությամբ մարդիկ, որոնք գնահատում են գեղեցկությունը, սիրում են բնությունը, փնտրում են նոր տպավորություններ, հաճախ են մտորում սեփական զգացմունքների մասին և գնահատում են կյանքի բազմազանությունը», – ընդգծում է Կոլվերը:
Նոր փորձի համար բաց լինելը
Հետազոտողները նախկինում էլ էին եկել նույնատիպ եզրահանգման, սակայն Կոլվերն ապացուցեց, որ երաժշտության հանդեպ նմանատիպ ռեակցիայի հավանականությունը կախված է անձի ոչ թե էմոցիոնալ, այլ ինտելեկտուալ կողմից: Օրինակ, երբ մարդը փորձում է պատկերացնել, թե ինչպես հետո կզարգանա տվյալ երաժշտական ստեղծագործությունը, կամ փորձում է վիզուալիզացնել երաժշտությունը իր գիտակցության մեջ: «Վիզուալիզացիան կարելի է պատկերացնել որպես երաժշտության միավորում այդ թեմայով երևակայությունների հետ», – բացատրում է գիտնականը:
Այսպիսով, մարդիկ, որոնք բառացիորեն խորասուզվում են երաժշտության մեջ, օգտագործելով մտավոր պրոցեսներ՝ ավելի մեծ հավանականությամբ են զգում «մաշկային օրգազմ», քան նրանք, որոնք երաժշտությունը լսում են պարզապես որպես ֆոն: