ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Ի՞նչ հանգամանքում է մի զինծառայող վիրավորվել, մյուսը՝ զոհվել․ մանրամասներ

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ սահմանին կրակոցի հետևանքով վիրավոր ունենք։ Ավելի ուշ նոր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ զոհ կա։


Օրվա աստղագուշակ


Mediahub-ը պարզեց, որ տարբեր դեպքեր են։ Մեր նախնական տեղեկություններով՝ թշնամու կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, որը ծառայում էր Վայոց ձորի դիրքերում։

ՊՆ-ից այս առանչությամբ հայտնեցին, որ շուտով հանդես կգան հաղորդագրությամբ։

Ինչ վերաբերում է առավոտվա վիրավորին, ապա նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ նրա վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։

Մեր տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է, և, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնները չպահպանելու հետևանքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ