Անվանվել է մեկ միրգ՝ առողջությունն ամրապնդելու համար

Դուք կկարողանաք շատ ավելի հազվադեպ այցելել բժիշկներին, եթե ամեն օր մեկ խնձոր ուտեք։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Մայքլ Մոսլին, գրում է Daily Mirror-ը։

Մոսլին խնձորն անվանել է մատչելի, բազմակողմանի առողջարար սնունդ: Նա պարզաբանել է, որ այս միրգն օգնում է աղիների աշխատանքին, օրգանիզմին ապահովում վիտամիններով և սննդանյութերով, օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը։

Բացի այդ, սննդաբանի խոսքով, խնձորը նպաստում է ազոտի օքսիդի արտադրությանը, որը պայքարում է բորբոքման դեմ, նորմալացնում է արյան ճնշումը և բարենպաստ միջավայր է ստեղծում օրգանիզմում օգտակար բակտերիաների համար։

Մոսլին խորհուրդ է տվել ամեն օր խնձոր ուտել որպես աղանդերի փոխարեն: Նա համոզված է, որ նման սովորությունը կօգնի ձեզ ավելի քիչ հիվանդանալ, ավելի լավ զգալ և, ի վերջո, ավելի երկար ապրել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ