Վանգայի կանխատեսումները 2024-ի համար

Թեեւ հայտնի գուշակ Վանգան մահացել է 26 տարի առաջ, նրա հետեւորդները պնդում են, որ նրա կանխատեսումների ճշգրտությունը 20/20 է։ Ըստ Sun-ի՝ Վանգան, որին երբեմն անվանում են բալկանյան Նոստրադամուս՝ հայտնի ֆրանսիացի աստղագուշակի անունով, կանխագուշակել էր սեպտեմբերի 11-ի իրադարձություններն ու ուկրաինական պատերազմը։


Օրվա աստղագուշակ


Նա նաեւ ցնցող կանխատեսում է արել, որ 2023 թվականին ատոմակայանի պայթյունը կկործանի մեր մոլորակը, եւ Երկրի ուղեծիրը կտրուկ կփոխվի՝ կործանարար հետեւանքներով։ (Ակնհայտ է, որ այս պահին այդպես չի եղել):

Այնուամենայնիվ, նրա հետեւորդները պնդում են, որ նա բազմաթիվ կանխատեսումներ ուներ 2024 թվականի համար, թեեւ պարզ չէ՝ արդյոք դրանցից մի քանիսը նրա՞, թե՞ ինտերնետ տրոլների երեւակայությունն են: Ամեն դեպքում, շատերն անկեղծորեն վստահում են նրա կանխատեսումներին: Ահա, թե ինչ է ասել Վանգան՝ 2024 թվականի համար.

Պուտինի սպանությունը

Վանգայի կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2024 թվականին իր հայրենակիցներից մեկը սպանելու է։

Ահաբեկչություն Եվրոպայում

Վանգան կանխատեսել է, որ հաջորդ տարի Եվրոպայում ահաբեկչության աճ կլինի, եւ որ «մեծ երկիրը» կամ կենսաբանական զենք կփորձարկի, կամ կհարձակվի:

Կլիմայական աղետներ

Բուլղարուհի պայծառատես Վանգայի կանխագուշակությունները մինչ օրս ուշադրության են արժանացնում և՛ մեծագույն մտածողները, և՛ քաղաքական գործիչները, և՛ հասարակ մարդիկ: Նրա կանխագուշակությունները կատարվում են անհավանական ճշտությամբ, սակայն մարդիկ միշտ չէ, որ ճիշտ են մեկնաբանում նրա խոսքերը, քանի որ Վանգան, ինչպես ինքն էր պնդում, ուղղակի փոխանցում էր իրեն հասած ինֆորմացիան:

Իր մահվանից հետո Վանգան թողել է մեծ քանակությամբ կանխագուշակություններ: Մարդկության ապագան նա գրանցել է՝ ըստ տարեթվերի: Եվ ի՞նչ է մեզ սպասվում մոտակա տարիներին:

2028թ. – Էներգիայի նոր աղբյուրի հայտնագործում: Երկրացիները կթռչեն Վեներա:

2033թ. – Սառցադաշտերի ակտիվ հալում, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում:

2043թ. – Եվրոպական երկրների գլխավոր կրոնը դառնում է իսլամը:

2046թ. – Գիտնականները սովորում են աճեցնել մարդկային օրգաններ:

2066թ. – ԱՄՆ-ի հարձակումը Եվրոպայի երկրների վրա: Ամերիկյան զորքերը կիրառում են զենքի նոր տեսակ` կլիմայական:

2076թ. – Չի լինի դասակարգային բաժանում:

2084թ. – Երկրի վրա էկոլոգիան կնորմալանա:

2088թ. – Ի հայտ կգա նոր սարսափելի հիվանդություն. մարդիկ կծերանան` հաշված վայրկյաններում:

2100թ. – Արհեստական Արեգակի հայտնագործում:

2167թ. – Նոր կրոնի առաջացում:

2221թ. – Երկրացիները կսկսեն ակտիվորեն կյանք փնտրել այլ մոլորակներում և կբախվեն ինչ-որ սարսափելի բանի:

2273թ. – Նոր ռասայի առաջացում:

2288թ. – Մարդիկ կսովորեն ճանապարհորդել ժամանակի մեջ:

2480թ. – Արեգակը կհանգչի, Երկիրը կթաղվի մթության մեջ:

3010թ. – Լուսնին կխոյահարի երկնաքարը, Երկրի շուրջ կառաջանա ամպ` փոշուց և քարերից:

3797թ. – Երկիրը կմահանա, սակայն մարդիկ կհասցնեն նոր քաղաքակրթության ծիլերի հիմքը դնել:

Տնտեսական ճգնաժամ

Պարտքի աճը, գլոբալ լարվածությունը եւ իշխանության անցումը Արեւմուտքից Արեւելք կնպաստեն տնտեսական ճգնաժամի առաջացմանը:

Կիբեր հարձակումներ

Հաքերները կսկսեն հարձակվել ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրացանցերը եւ ջրի մաքրման կայանները՝ ավելացնելով ազգային անվտանգության սպառնալիքները:

Տեխնոլոգիական հեղափոխություն

Քվանտային համակարգիչները լուրջ առաջընթաց կբերեն, քանի որ դրանք ավելի արագ են մշակում տեղեկատվությունը, քան ստանդարտ համակարգիչները: Նա նաեւ կանխատեսել է արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործման աճ։

Բժշկական բացահայտումներ

Թե քաղցկեղի, թե Ալցհեյմերի հիվանդության դեմ բուժումը կգտնվի:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ