ՍԱՐՍԱՓԵԼԻ Է. 15-ամյա աղջիկների դիեր են հայտնաբերել. նրանց մոտ եղել են էլեկտրոնային ծխախոտներ, թմրանյութ և վեց դատարկ ալկոհոլային շշեր

Անցած շաբաթ Նովոռոսիյսկում առևանգել են տեղի գործարարներից մեկի կնոջը։ SHOT-ը հայտնել է, որ կինը ուրբաթ առավոտյան գնացել է մարզասրահ մարզվելու, բայց այդպես էլ տուն չի վերադարձել։

Մինչ պարապմունքները պետք է ավարտվեին, նա դադարել է կապի դուրս գալ։ Ձեռնարկատեր ամուսինն ահազանգել է ու դիմել ոստիկանություն։

Երկու օր անց կնոջը մահացած են գտել գերեզմանատան մոտ գտնվող անտառում։ Իրավապահները նրա մարմնի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են արձանագրել։

Առևանգման և դրան հաջորդած սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են նույն օրը։ Պարզվել է, որ գործարարի կնոջը մարզասրահ գնալու ճանապարհին առևանգել են երեք տղամարդ՝ 29-ամյա MMA մարզիկ Կարեն Թորոյանը, նրա հանցակիցներ՝ 30-ամյա Ռիդվան Ալիևը և 33-ամյա Աշոտ Աղայանը։

Միաժամանակ, «Блокнот» -ը սեփական աղբյուրներին հղումով գրել է, որ կնոջ առևանգողները SMS հաղորդագրություններ են ուղարկել գործարարին՝ պահանջելով մեկ միլիոն ԱՄՆ դոլար փրկագին։

Երեք տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության և առևանգման հոդվածներով։ Կասկածյալներից Ռիդվան Ալիևը հարցաքննությունից հետո առեղծվածային հանգամանքներում մահացել է։ Նրա մահվան պատճառը պարզվում է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ