Դպրոցական աղջկան պատուհանից դուրս են նետել․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դասընկերները մի աղջկա ընդմիջման ժամանակ դուրս են նետել պատուհանից։ Աղջկա ողնաշարը վնասվել է, և նա չի կարողանում խոսել տեղի ունեցածի մասին.

Ըստ SHOT-ի՝ մայրաքաղաքի Տագանսկի շրջանի Նովորոգոժսկայա փողոցում տեղակայված «Էրուդիտ» մասնավոր դպրոցում պատանիների խաղը հանգեցրել է ծանր վնասվածքների և 13-ամյա աղջկա հոսպիտալացմանը։

Տուժողի շփոթված բացատրությունների հիման վրա պարզվել է, որ նա առաջին հարկի դպրոցի շենքում ընդմիջման ժամանակ խաղալիս է եղել դասընկերների հետ։ Ինչ-որ պահի տղաներից մեկը բացել է մեծ պատուհանը, և նրանք պարզապես դուրս են հրել աղջկան։

Դպրոցական աղջկան տեղափոխել են մանկական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել են ողնաշարի պարանոցային հատվածի, սրբանոսկրi և կոկիքսի վանսվածքներ։ Նրան ցավազրկողներ և անկողնային ռեժիմ են նշանակել։ Հինգերորդ դասարանցին չի կարողանում բացատրել, թե կոնկրետ ով է բացել պատուհանն ու դուրս հրել։

Անչափահասների գործերով բաժնի աշխատակիցները հետաքննություն են անցկացնում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ