Ինչո՞ւ են անկախ եղանակից ձեր ոտքերը միշտ սառը

Ինչո՞ւ են անկախ եղանակից ձեր ոտքերը միշտ սա՞ռը։ Սա կարող է խոսել որևէ լուրջ կամ քրոնիկ հիվանդության առկայության մասին։

Երակային անբավարարություն հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և կապված է վնասակար սովորությունների, ավելորդ քաշի, սխալ սննդակարգի հետ։ Եթե դուք ստորին վերջույթներում արյան շրջանառության խանգարում ունեք, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երակներն ընդունակ չեն նորմալ աշխատել և արյունը հասցնել սրտին։ Արդյունքում՝ երակները կորցնում են իրենց առաձգականությունը։ Ոտքերում արյան դանդաղ շրջանառությունը ևս ոտքերի սառնության պատճառ է դառնում։

Երակային անբավարարության մյուս նշաններն են՝ ջղաձգումներ, ծակծկոցներ, փոքր կապույտ երակների առաջացում, վարիկոզ

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք նպաստում են ոտքերում արյան շրջանառության վատացմանը։ Հիմնական գործոններն են՝ նստակյաց ապրելակերպ, երկար ժամանակ կանգնած անցկացնել, ավելորդ քաշ կամ ճարպակալում, ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, փորկապություն, հղիություն, դիաբետ, խոլեստերինի բարձր մակարդակ, չբալանսավորված սնունդ, որոշ դեղամիջոցների օգտագործում։

Եթե ոտքերի ջերմաստիճանը ցածր է սովորականից կամ մարմնի մյուս հատվածների ջերմաստիճանից, ապա օգտակար կլինի դիմել բժշկի օգնությանը, ինչպես նաև հետևել այս խորհուրդներին։

Փոխեք դիրքը
Ցանկալի չէ երկար ժամանակ նույն դիրքով մնալ կանգնած կամ նստած։ Հնարավոր է՝ ձեր աշխատանքը ձեզ թույլ չի տալիս ազատ շարժվել, սակայն պետք է փորձեք նվազագույնը 10 րոպե ընդմիջում ունենալ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ։ Եթե համակարգչի դիմաց երկար եք աշխատում, ապա որոշ ժամանակ դադար տվեք և քայլեք։ Եթե աշխատանքը ձեզ պարտադրում է անընդհատ կանգնած լինել, ապա աշխատեք գոնե մի փոքր ժամանակ նստած մնալ, որպեսզի ոտքերը կարողանան հանգստանալ ձեր մարմնի քաշի ճնշումից։

Ոտքերը վերև բարձրացրեք
Աշխատանքից հետո կամ հնարավորության դեպքում աշխատասենյակում ոտքերը վերև բարձրացրեք։ Քնելիս կարող եք ոտքերի տակ մի քանի բարձ դնել։ Արդյունավետ կլինի նաև ոտքերը բարձրացնել այնպես, կարծես ցանկանում եք մատներով դիպչել առաստաղին։ Ոտքերը ժամացույցի սլաքի և հակառակ ուղղությամբ շարժեք։ Եթե սրանք անելը ձեզ համար դժվար է, ապա կարող եք ոտքերը բարձրացնել և հենել պատին։

Մերսում
Մերսեք ոտքերը։ Օգտագործեք եթերային յուղեր և կրեմներ, որոնք ոտքերին կօգնեն հանգստանալ։

Երկար լոգանք մի ընդունեք
Երկար լոգանք ընդունելն ու երկար ժամանակ տաք ջրում անցկացնելն ընդհանրապես օգտակար չէ արյան շրջանառության համար։ Եթե սա փորձել եք, հնարավոր է՝ նկատել եք, որ լոգանքից հետո էլ ոտքերը կրկին սառում են։

Շատ նեղ հագուստ մի կրեք
Նեղ ջինսերը և լեգինսները չեն թողնում, որ արյունը նորից վերադառնա սրտին։ Գերադասելի է կրել լայն շրջազգեստներ և տաբատներ, հագուստ, որը մեծ ճնշում չի գործադրում ոտքերի վրա։ Նույնը վերաբերում է նաև գուլպաներին և կոշիկներին։

Հետևեք սննդակարգին
Օգտագործեք այնպիսի սնունդ, որը հարուստ է բջջանյութով, բանջարեղեն, միրգ, հատիկավորներ և ընդեղեն ներառեք սննդակարգում։ Սա կօգնի իդեալական քաշի հասնել և պահպանել այն։ Նաև կօգնի կանխարգելել փորկապությունը և ավելորդ քաշը, ինչն ավելորդ ծանրություն է դառնում ոտքերի համար։

Սպորտով զբաղվեք
Սա շատ կարևոր է, հատկապես, եթե երկար ժամանակ եք անցկացնում նստած կամ կանգնած վիճակում։

Ստորին վերջույթներում արյան շրջանառությունը կարող են լավացնել.
• քայլելը
• լողը
• վազքը
• պարերը
• աէրոբիկան
• հեծանիվ վարելը
• ակվաաէրոբիկան։

Իդեալական տարբերակն այն կլինի, որ շաբաթվա ընթացքում 2-3 անգամ սպորտով զբաղվեք։

Պետք է չծխել և հրաարվել ալկոհոլից

Այս երկու վնասակար սովորություններն օրգանիզմի վրա բազմաթիվ բացասական ազդեցություններ են ունենում։ Դրանցից մեկն արյան շրջանառության վատացումն է։ Նիկոտինը թույլ չի տալիս թթվածնին հասնել երակներին, ինչը հանգեցնում է ոտքերի սառնության։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ