18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր մարզադահլիճից, որտեղ սպանվել է 7-ամյա երեխա

Կադրեր Սումգայիթի մարզադահլիճից, որտեղ սպանվել է 7-ամյա երեխա:


Օրվա աստղագուշակ


Ապրիլի 29-ին Սումգայիթում 7-ամյա տղա է մահացել՝ մարզադպրոցում ստացած վնասվածքի պատճառով։ Կադրերում երևում է, թե ինչպես է անչափահաս Ֆարիդ Բակարովը ծանր վիրավորվում մարզիչ Մեհման Խալիլովի կոպիտ վերաբերմունքի ժամանակ։ Մարզիչը բռնում է երեխաների մազերից, գլխից, ականջներից և բարձրացնում, հարվածում է երեխաների ոտքերին։

Կադրերում երևում է, թե ինչպես է Մեհման Խալիլովը բռնում Ֆարիդի ականջից և բարձրացնում նրան հատակից մոտ կես մետր, ապա բռնում պարանոցից։ Դրանից հետո Ֆարիդն ընկնում է գետնին, իսկ մարզիչը ոտքերով հարվածում է գրեթե անգիտակից Ֆարիդին։ Ծանր վնասվածքներով երեխան անմիջապես տեղափոխվել է Սումգայիթի քաղաքային մանկական հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, երեխան մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական օրենսգրքի 126.3 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Մեհման Խալիլովը բերման է ենթարկվել:

18+ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ