Պեմզաշենի սարսափը. ո՞վ է բռնաբարել 11-ամյա աղջկան, ո՞վ՝ սպանել մորն ու երեխաներին. նոր մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց քննել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախորդ տարի տեղի ունեցած դաժան սպանության գործը։

Հիշեցնենք, մորն ու անչափահաս երեխաներին դաժան սպանելու, 11-ամյա աղջկան բռնաբարելու համար ակսկածվող Վրույր և Արկադի Բարսեղյաններն են մեղադրյալ աթոռին: Նրանցից մեկը՝ Արկադի Բարսեղյանը շարունակ պնդում է՝ որևէ կապ չունի կատարվածի հետ: Անգամ առաջարկում դատարանին իրեն ստի դետեկտորով ստուգել և համոզվել, որ ինքը «երբեք չի ստում»:

Մեղադրող դատախազն այսօր դատարանում ընթերցեց մեղադրական եզրակացությունը, հրապարակեց սարսափազդու մանրամասները, թե ինչպես ու ինչ դաժանությամբ է տեղի ունեցել Հայաստանը ցնցած սպանությունն ու բռնաբարությունը: Մասնավորապես, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ հասցրել տասնայկից ավելի հարված դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչալ, բայց նախքան դա բռնաբարել աղջկան:

Մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունեց մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդեց՝ սպանության հետ կապ չունի․ «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ… եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրը…»։ Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշեց, թե Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»:

Ամենից սարսափելին այս պատմության մեջ այն է, որ երկու տականք որոշել են սպանել, բռնաբարել, առանձնահատուկ դաժանություն դրսևորել՝ հագուրդ տալով իրենց անասնական բնազդներին, միայն այն բանի համար, որ ջրի երես չհելնի Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:

Արդյունքում առանձին դաժանությամբ սպանվել են Զարինե Մելիքսեթյանը, անօգնական վիճակում գտնվող նրա 8-ամյա որդի Սարգիս Մելիքսեթյանն ու 11-ամյա Կարինե Մելիքսեթյանը՝ բռնաբարվելուց հետո:

Արկադի Բարսեղյանը, նրա պաշտպանները դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները, դրանք անհիմն են ու մերկապարանոց:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ