ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նժդեհի մեջ ես տեսել եմ փոքրիկ Տաթևիկին․ Տաթև Ասատրյանը նոր մանրամասներ է պատմում

Ասատրյան Տաթևը բացառիկ հուզառատ հանդիպում է ունեցել տասնամյա նրբազգաց տղայի հետ, որի մեջ տեսել է իրեն ավելի փոքր տարիքում, քանզի իրենք երկուսն էլ առանց ծնողական ներկայության են մեծացել ու մեծանում։


Օրվա աստղագուշակ


Տաթևը խոստովանում է, որ իր ամենաուրախ ու հագեցած օրվա ավարտին էլ ինքը տուն է մտնում ու մտովի իր մայրիկի հետ է խոսում։ Նա նույնիսկ այս տարիքում իրեն միայնակ է զգում։

Տաթևը պատմում է, որ ծրագրի շրջանակում իրեն ներկայացրել են նաև մի աղջնակի, որն իրեն շատ է սիրում ու կրկնօրինակում է իրեն։ Տաթևը աղջնակին խոստանում է մի օր հանդիպել ու օգնել նրան, բայց Նժդեհը այս պահին օգնության մեծ կարիք ունի ավելի շատ։

Տաթևի համար գերագույն երջանկություն է բախտակից բալիկի երազանք կատարելը։ Տաթևի խառը էմոցիաների ու այս դրամատիկ պատմության մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ