ՊԱՏՐԱՍՏՎԵՔ. Երկրի վրա մագնիսական փոթորիկ կլինի. երբ և ինչքան կտևի

Մագնիսական փոթորիկը երկրին կանդրադառնա փետրվարի 13-ին և կտևի երկու օր, հաշվարկների համաձայն՝ այն ուժեղ չի լինի, բայց «հնարավոր են անակնկալներ», կա հյուսիսափայլի հավանականություն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեւային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը:


Օրվա աստղագուշակ


«Լաբորատորիայի հաղորդագրությունների համաձայն՝ փետրվարի 10-ին և 11-ին Արեգակից նյութի մեծ զանգվածներ են արտանետվել, որոնք, ըստ ճշտված տվյալների, Երկիր կհասնեն երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։

Նախնական կանխատեսմամբ սպասվում է գեոմագնիսական իրադրության երկարատև վատթարացում՝ մոտ երկու օր տևողությամբ, որը կազդի փետրվարի 13-ին և 14-ին», — հայտնել է Բոգաչեւը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ