Ի՞նչ է հայտնի այսօր զոհված Էդուարդ Հովհաննիսյանի մասին

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհված 4 զինծառայողներից Էդուարդ Հարությունյանը Երևանից էր։


Օրվա աստղագուշակ


«Կենտրոնցի տղա էր, թասիբով, հողին, հայրենիքին նվիրված»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց ԵԿՄ-ականներից մեկը։

Նրա խոսքով՝ Էդուարդը հիսուն տարեկան էր, երեք երեխա ունի՝ երկու աղջիկ և մեկ տղա։

«Միշտ Խարբերդի ջոկատով ա բարձրացել դիրքեր, միշտ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Նարե Գնունի

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ