Ատոմակայանում հրդեհ է բռնկվել

Շաբաթ գիշերը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի կենտրոնական Շինոն ատոմակայանում, և երկու էներգաբլոկների շահագործումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը, շաբաթ օրը հաղորդել է France Bleu ռադիոկայանը:


Օրվա աստղագուշակ


«Ուրբաթ լույս շաբաթ գիշերը հրդեհ է բռնկվել Շինոն ատոմակայանում, երկու արտադրամասեր փակվել են մինչև հետագա ծանուցումը», — ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել թիվ 3 էներգաբլոկում, որտեղ անհայտ պատճառներով հրդեհվել է հիմնական տրանսֆորմատորը, և միացվել է հրդեհաշիջման համակարգը։ Ըստ կայանի ղեկավարության՝ հրդեհը մարվել է, բնակչությանը կամ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում, քանի որ հրդեհը տեղի է ունեցել «միջուկային գոտուց դուրս», հայտնում է France Bleu-ն։ Այնուամենայնիվ, էլեկտրակայանը որոշ ժամանակ ավելի քիչ էներգիա կարտադրի, քանի որ թիվ 3 և 4 էներգաբլոկների շահագործումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը, ասվում է նյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ