Վրաստան-Հայաստան սահման տանող ճանապարհին նոր սահմանափակումներ են մտցվել

Վրաստան-Հայաստան սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Sputnik Georgia-ն։


Օրվա աստղագուշակ


Ձյան տեղումների պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ-ին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտների տեղաշարժը։

Նույն երթուղու 110-147 կմ-ով արգելվում է երթևեկել ծանր բեռնատար ու 22 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների համար։

Կոդա-Այազա 1-94 հատվածներում ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտների համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ