ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գնդակոծել են. Երեխաներ են զոհվել

Խարկովի վրա անցած գիշեր ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ անչափահաս 3 երեխա, ևս մեկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Այդ մասին հայտնել են Խարկովի մարզային իշխանությունները։


Օրվա աստղագուշակ


Նախնական տեղեկություններով՝ ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքը գործարկել են Բելգորոդի մարզի տարածքից։ Երեք ԱԹՍ-ներ հարվածել են Խարկովի Նեմիշլյանսկի թաղամասին, ինչի հետևանքով ավերվել է բենզալցակայանը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ վառելիքի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ավելի քան 3700 քառակուսի մետր տարածք։ Մարզային դատախազությունը նշում է, որ միջադեպի հետևանքով ավերվել է ավելի քան 15 բնակելի շենք։

Բացի այդ, կրակի տակ է հայտնվել նաև Վելիկի Բուրլուկ գյուղը, նշել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ