ՀՐԱՏԱՊ. Սահմանին անհանգիստ վիճակ է. Ի՞նչ է հայտնի

Փետրվարի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 16 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ղրիմի և Կուրսկի տարածքից, 16 ԱԹՍ-ներից՝ 10-ը ոչնչացվել են Նիկոլաևի, Խերսոնի և Խարկովի մարզերում։


Օրվա աստղագուշակ


Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Զմիևսկայա համայնքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները. հրդեհվել է հյուրանոցի շենքը, ռեստորանի ամառային պատշգամբը և երեք ավտոմեքենա։ Հրդեհները մարվել են։ Տուժել է անվտանգության աշխատակիցը, ով տեղում ստացել է բուժօգնություն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է «Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչություն իրականացնելու փորձի մասին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր ռուսական օբյեկտների վրա։ Ընդհանուր առմամբ, ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, որսացել և ոչնչացվել է 19 անօդաչու թռչող սարք՝ 2-ական՝ Կուրսկի և Կրասնոդարի երկրամասի, հինգը՝ Բրյանսկի, չորսը՝ Օրյոլի մարզի և վեցը՝ Սև ծովի տարածքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ